Ձմեռային ճամբար

Մենք ձմեռային ճամբարին գնացել ենք Սևաբերդ գյուղ: Այնտեղ մեր ծնկները մտնում էին ձյան մեջ: Ես Սիթիզեն ակումբում մասնակցել եմ Հասմիկի ծնունդին։ Այնտեղ մենք եղել ենք հրշեջ: Ես գնացել էի տատիկիս և պապիկիս տուն: Այնտեղ մենք սահնակով սահում էինք:

Ճամփորդություն դեպի Սևաբերդ գյուղ

Մենք գնացինք 1 ժամ և հասանք Սևաբերդ գյուղ: Իմ դասընկերներից նաև եկել էին Վաչեն և Հրայրը: Մենք այնտեղ սահնակներով սահում էինք: Այնտեղ ձյունը հասնում էր ծնկներիս: Ավտոբուսը խրվել էր ձյան մեջ և մենք տղաներով հանեցինք ավտոբուսը ու վերադարձանք: