Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
    Ինձ համար նա կլիներ ջղայն ուսուցիչ խելացի։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
    բառաչո՞ւմ եմ, գրում է, հաչում են, խառնեց, մլավում է
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
    Այծերը հաչում են, ես բառաչո՞ւմ եմ, Գայլը գրում է:
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
    Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար: դա զվարճալի է որոհետև Առյուծը երկու թաթով երկու գլուխ է պոկում և նույնիսկ թաթից չեն պլստում և ուժեղ դոմփում
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։ 
    Շշմած կարագը երազում էր տեսնել պանրին։ Նա գնաց Իտալիա և տեսավ պանրին։ նրանք գզվռտվեցին թե ով է ավելի լավը։
  • Ի՞նչ կլիներ, եթե։
    Որ դուք բացատրեիք ավելի լավ։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում կբզզեինք գնդակը դեմքին։

Եթե մուկը մլավեր կատուն կծվար։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց դուք մահացած կլինեիք։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը նույն բանը կլիներ։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-բառաչում է

Ոչխարը-մռնչում է

Խոզը-զռռում է

Հավը-գոռում է

Այծը-հաչում է

Կատուն-ծվում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

տիպերով շերեփ

լեգոից հեռախոս

փափուկ զանգ
քաղցր պղպեղ

կտցրած արջ

ձկնով նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

Լեգոյից հեռախոս

Մի անգամ մի տղա է լինում անունը Ջեք։ Նա շատ եր սիրում լեգո խաղալ։ Նա ամեն օր խաղում եր լեգոներվ։ Մի օր Ջեքը որոշու է հեռախոս սարքել լեգոյից նա սարքեց բայց դա իսկական հեռախոս եր։ Ջեքը ամեն օր խաղում է բրավլ ստառս իր հեռախասով և ել չեր խաղում լեգոյով

Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

Պատմությունը կարող եք դիտել այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *