Թռչունները

Կար- չկար մի ծիծեռնակ կար։Այս ծիծեռնակը հրաշալի ձայն ուներ և դրա համար բոլոր թռչուններն գալիս էին ծիծեռնակի մոտ ուսումի։Մի օր ծիծեռնակն կանչեց բոլոր թռչուններին իր բույն և որոշեց սովորեցնել  իր նման լավ երգել։Ինչքան էլ տանջվում էին թռչունները, ոչինչ չէր ստացվում։Թռչունները հեռացան և որոշեցին փետրահան անել նրան։Հաջորդ  օրը նրանք հավաքվեցին ծիծեռնակի տան բակում  և սպասեցին ծիծեռնակի դուրս գալուն։Ծիծեռնակն նկատեց նրանց և պատուհանից դուրս փախավ։Թռչուններից ամենաավագն նկատեց նրան  և հրամայեց բռնել ծիծեռնակին։ Ծիծեռնակը բարձրացավ ամենաբարձր ծառի գագաթը  և սկսեց երգել։Թռչունները ինչքան էլ  չուզենաին միևնույն է  պետք է բռնեին ծիծեռնակին և իր ձայնը խլեին։Թռչունները չկարողացան բռնել ծիծեռնակին,  անիծեցին նրան և հեռացան։Դրա համար էլ, ծիծեռնակները երբ փորձում են երգել, միայն ծվծվոցի ձայն է դուրս գալիս։

Հարցեր և առաջադրանքներ

1)Ինչպե՞ս փախավ ծիծեռնակը։

Պատոհանից թռավ փախավ

2)Ինչո՞ւ  թռչունները փորձեցին բռնել ծիծեռնակին։

Որովհետև նրանք ուզումեին գողանալ ծիծեռնակի ձայնը

3)Ինչո՞ւ ծիծեռնակները չեն կարողանում երգել։

Որովհետև նրանք չունեին ծիծեռնակի նման բույն

4)Ո՞վ հրաման տվեց բռնել ծիծեռնակին։

Ամենաավագն

5)Տեքստից դո՛ւրս գրիր երկու գոյական(առարկա ցույց տվող բառ)և դրանցով կազմիր նախադասություններ։

Մեր տան պատուհանը շատ մեծ է: Մեր դիմացի ծառում ծիծեռնակի բույն կա:

6)Տեքստից դո՛ւրս գրիր այն տողը, որը քեզ ամենաշատը դուր եկավ։

Թռչունները չկարողացան բռնել ծիծեռնակին,  անիծեցին նրան և հեռացան։Դրա համար էլ, ծիծեռնակները երբ փորձում են երգել, միայն ծվծվոցի ձայն է դուրս գալիս։

7)Գրիր հոմանիշները

Ուսում-կրթություն

Բոլոր-ամբողջ

Դրա համար-այդ պատճառով

Նկատեց-տեսավ

Բույն-բայոց

8)Որ բառը ամենաշատը հանդիպեց տեքստում։

ծիծեռնակ

9)Դո՛ւրս գրիր տեղեկություններ ծիծեռնակների մասին։

Ծիծեռնակի կտուցը թույլ է և նա երկար կտուց ունի:

10)Բլոգում հրապարակիր(Ծիծեռնակ)վերնագրով տեքստը քո հորինած վերջաբանով։

11)Ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր ծիծեռնակի տեղում։Պատասխանդ հիմնավորի՛ր։

Ես կգնայի կկռվեի և կասեի։

-Ես մեզք չուն եմ, որ դուք երգել չեք կարողանում երգել

Cheetah

Հովազը ամենաարագ կենդանատեսակն է, որը վազում է 75 մղոն/120 կմ/ժ արագությամբՈւնեն կոկորդի հատուկ կառուցվածք, ինչը թույլ է տալիս մռնչալ։ Ի տարբերություն այլ կատվազգիների, այս տեսակի ներկայացուցիչների ենթալեզվային ապարատն ամբողջովին ոսկրացած չէ, ոսկորներից մեկի փոխարեն ճկուն ջիլ է, ինչը թույլ է տալիս կոկորդին ուռչել։ Բացի դրանից նրանց ձայնալարերն անջատ չեն և ձևավորում են խողովակային կառուցվածք, որը գործում է որպես շատ արդյունավետ ձայնային հարմարանք։հայտնի է ցամաքի ամենաարագ կենդանին:

Խոսող Անձրևը

Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի Դավիթ Սահակյանը առաջարկում է կարդալ իր հորինած պատմությունը և կատարել տեքստի վերաբերյալ իր կազմած թեստը։n

Կար-չկար, մի բակ կար: Բակում շատ-շատ երեխաներ կային, որոնք տարբեր խաղեր էին խաղում՝հալամուլա, յոթ քար, պահմտոցի: Խաղալու ընթացքում մի այնպիսի անձրև է սկսվում, որ մի րոպեում ամբողջ բակի փոսիկները ջրով են լցվում:Երեխաները ծառերի տակ սպասում են, թե երբ է դադարելու անձրևը:Տղաներից մեկը որոշում է խնդրել անձրևին, որ դադարի, բայց ապարդյուն, անձրևը շարունակ գալիս էր:Երեխաները ձանձրանում են թաքնված մնալուց և որոշում են միասին խնդրել անձրևին, որ չգա:

Ահա՛, այսպես են խնդրում.

-Անձրև-անձրև, մի արի,

Մենք դեռ խաղում ենք բակում:

Անձրևը երկնքից պատասխանում է նրանց.

-Սիրելիներս, դուք խաղում եք, բայց ծառերը, ծաղիկները և օդը թարմանալ են ուզում:Չէ՞ որ ամռան այս շոգ օրերին անձրևը ուղղակի փրկություն է: Երեխաները ապշում են՝ լսելով անձրևի ձայնը և ասում են.

-Խնդիր չկա, սիրելի անձրև, դու արի այնքան,ինչքան ուզում ես, մենք համբերատար կսպասենք:

Հարցեր և առաջադրանքներ

1.Ե՞րբ եկավ անսպասելի անձրևը:

Երբ երեխաները պահմտոցի էին խաղում։

2.Ո՞վ խնդրեց , որ անձրևը դադարի:

Երեխաներից մի տղա ։

3. Ի՞նչ պատասխանեց անձրևը երկնքից:

Սիրելիներս, դուք խաղում եք, բայց ծառերը, ծաղիկները և օդը թարմանալ են ուզում:Չէ՞ որ ամռան այս շոգ օրերին անձրևը ուղղակի փրկություն է:

4) Տեքստից դուրս գրիր գծիկով գրված բառերը:

-Անձրև-Անձրև -սիրելիներս -խնդիր կար-չկար շատ-շատ

5) Գրիր տվյալ բառերի հականիշները

դադարել-շարնակել

խնդրել-հրամաել

գալ-գնալ

ձանձրանալ-ուրախանալ

թարմանալ-հնանալ

6) Տեքստից դուրս գրիր այն հատվածը, որտեղ երևում է, թե ինչպես են ապշում երեխաները:

Երեխաները ապշում են՝ լսելով անձրևի ձայնը և ասում են. -Խնդիր չկա, սիրելի անձրև, դու արի այնքան,ինչքան ուզում ես, մենք համբերատար կսպասենք:

7) Եթե դու լինեիր անձրևի փոխարեն, կխոսեի՞ր երեխաների հետ:

Այո կխոսեմ երեխաների հետ որ նրանք իմանան ինչու է անձրև գալիս։

8) Գտիր տեղեկություններ անձրևի օգտակարության մասին և հրապարակիր բլոգումդ:

Անձրև, մթնոլորտային տեղումների տեսակ, որը դրսևորվում է ամպերից թափվող հեղուկի՝ 0,5 — 7 միլիմետր միջին տրամագիծ ունեցող կաթիլների տեսքով [1]։ Ավելի փոքր տրամագիծ ունեցող կաթիլներով արտահայտվող հեղուկ տեղումները անվանվում են շաղ[2]։ Իսկ 6—7 միլիմետրից մեծ տրամագիծ ունեցող կաթիլները ամպերից ընկնելու ընթացքում տրոհվում են ավելի մանր կաթիլների, այնպես, որ նույնիսկ ամենաուժգին տեղատարափի ժամանակ երկրի մակերևույթին հասնելիս դրանց տրամագիծը 6—7 միլիմետրը չի գերազանցում։ Անձրևից հետո առաջանում է ծիածան։

9) Գրի՛ր, թե դու ի՞նչ խաղեր ես խաղում ձեր բակում:

հալամուլա, գործնագործ, ֆուտբոլ, բասկետբոլ, վալեբոլ, բռնոցի։

10) Բլոգումդ մի փոքր պատում գրիր, թե դու ինչ ես անում անձրևոտ եղանակին, արդյո՞ք դուրս գալիս ես տանից, թե՞ չես սիրում անձրևոտ եղանակին դուրս գալ:

Եթե թույլ է գալիս անձրևը ես լինում եմ բակ, բայց երբ ուժեղ է գալիս անձրևը ես չեմ լինում բակ։

Мой любимый футболист

Мой любимый футболист - Мбаппе. Мбаппе играет в «Париc Сен-Жермен». Он играет во Франции. Он очень молодой, ему 23 года. Мбаппе стал чемпоином мира 2018 году в России. Мбаппе очинь смешной. Он мосит футболку семь. Мбаппе очинь люблит С.Роналдо. он похож черепашки ниндзиа

17.04.2023

Էրեբունի ամրոց, պատմական հուշարձան, գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից: Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի): Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում։

Թեստ

  1. Ո՞ր  թվին է համապատասխանում  5 հազ․+8 հ․+6 մ․   կարգային գումարելիների գումարին։

1) 586                          2)5860

3)5806                         4)5086

  • Ամբողջ ճանապարհի      մասը անցնելուց հետո ո՞ր  մասը կմնա անցնելու։

1)                           2)

3)                          4)

  •   Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված  աճման կարգով։

1) , , ,

2)
3)

4)

  • Գտիր 9236-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։

1)36               2)236

3)0                 4)6

  •  Ո՞ր պատկերի  մասը գունավորված չէ։
            
            

1)                                2)

     
  
  


                             3)                                                        4)

  •          9 կգ705 գ-ն արտահայտիր  գրամներով։

1)975գ      2)9705գ

3)705գ          4)90705գ

  • Քանի՞ րոպե  է  ժամը։

1)90ր      2)40ր

3)64ր    4)50ր   

  • Մեկ կիլոմետրի  ո՞ր մասն է կազմում 1 մետրը։

1)          2)

3)     4)

  • Թիվը  18-ի բաժանելիս   ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել։

           1)1              2)17

           3)9            4)18

  1. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը,  եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 20 անգամ, իսկ  մյուսը  թողնենք նույնը:

1)  կմեծանա  20 անգամ            

2)  կփոքրանա  20 անգամ                  

3)  կփոքրանա  20-ով

4)  կմեծանա  20-ով           

5) նույնը կմնա:

  1. Հաշվիր 2880։9-(2‧240-240)+70 արտահայտության արժեքը։ 2×240=480 480-240=240 2880:9=320 320+70=390-240=150
  2. Երեք թվերի գումարը 600 է։ Դրանցից  երկուսի գումարը  600 է։ Ո՞րն է երրորդ թիվը։ 300+300+0=600:
  3. Հաշվիր 6մ7սմ-77սմ  արտահայտության արժեքը։ 144
  4. Գտիր 6սմ կողմով քառակուսու մակերեսի     մասը:
    S=6x9x5=270
  5. Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 288 է։ Որո՞նք են այդ թվերը։  94+96+98=288
  6. Գտիր  այն  թիվը, որը 15-ի բաժանելիս  քանորդում  ստացվում է 17, իսկ մնացորդում՝  12։
  7. Ուղղանկյան կողմերը 12 սմ և 15 սմ են: Գտիր այն եռանկյան կողմի երկարությունը, որի բոլոր կողմերն իրար հավասար են և պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:  12×3+15×3=81

Клён

Хoрош лес! Ты видел клён? У клёна широкие листая, ствол гладкий и чистый. Растёт клён рядом с  берёзой и осиной. Луч солнца освещает его верхушку. Весёлый зеленый клён любит яркий свет. Красивые клёны люди сажают и в городских парках. Эти деревья украшают дороги и берега прудов.

верхушка

шерокие M

Եղեգնուհին Ղ․ Աղայան

1-ին մաս


;Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն
ասել է.
― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ
թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.
― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ
հոր ու մոր ծնունդ չլինի։
Զարմանում է հայրը և ասում է.
― Այդպես բան անկարելի է։
Որդին ասում է.
― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ
մարդիկ շինել։
Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝
հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։
Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու
համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի
նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է
այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի
պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։
Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման
եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.
― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի
եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է
համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ,
կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա
իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։
Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.
― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

2-րդ մաս


Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի
գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն
է, հիմա պիտի գան տանեն իրան։
Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։
― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։
Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և
ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։
Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։
― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։
― Այո՛,― պատասխանեց աղջիկը։
― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։
Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ
իմ առաջվան գեղեցկությունը։
Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը
որ տեսավ՝ մնաց զարմացած։
― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։
Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է,
ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։
― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և
սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի
մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության
որպիսությունը։


3-րդ մաս


Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին
լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում
ու հաստանում է խոզի պես։
Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի
գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։
Կանչեց նրանց իր մոտ և ասաց.
― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։
Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։
Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։
― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ
էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։
― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և
ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր
կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։
Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ,
որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը
չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.
― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի
ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս
կգա։ Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և
ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։


4-րդ մաս


Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները,
գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և,
աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և
մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։
Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր
բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։
Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն
հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի
որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։
Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ
հանգստացավ։ Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։
Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ,
նրանով ծածկեց մի բղուղի բերան։
Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր
գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։
Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի
սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և
սիրուն հագուստով զարդարված։
Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և
իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ
և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։
― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․
կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել,
երանի միշտ այսպես անե։
Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս
եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց
պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.
― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…
― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես
հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի
լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։
Այս ասաց պառավը և սկսեց համբուրել ադջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է
նա։
― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի
էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու
կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես
կանեմ։


5-րդ մաս


Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։
Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։
Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ
չէր դիպած։
― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։
Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում
այս ամենը։ Թագավորի որդին ասաց.
― Ես պիտի տեսնեմ նրան։
Պառավն ասաց.
― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։
Տղան ասաց.
― Շատ լավ, բայց չուշացնես։
Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.
― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր
նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն
կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։
Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու
մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։
Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս
հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․
թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր
հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան
թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.
― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս
սատանայի երեսը տեսնել։
Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր
Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած
ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու
նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում
մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած
մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու
փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.
― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին
մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես
ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։
Աղջիկն ասաց.
― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր
աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։
― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։
Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու
մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.
― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս
վազան չոր ճյուղը դալարի։
Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.
«Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան
ամուսնացնել՝ նա ասաց.
― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։
Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց.
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
Կաքավը պատասխանեց.
― Այդպե՛ս, տիրուհի։
Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։
Աղջիկը շարունակեց.
«Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը մի
ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը․ եղեգն իսկույն աղջիկ դառավ և
ընկղմվեց գետի մեջ»։
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։ Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա
իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել,
տուն է ուզում գնալ։
― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։
Աղջիկը շարունակեց.
«Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ։ Թագավորն ասաց.
― Այստեղ սպասի՛ր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։
Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արա՞բ
էր արդյոք, թե՞ խափշիկ, բոշա՞ էր, թե՞ ղարաչի[6], խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը,
խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան
թագավորին հարսնացու»։
― Այդպես չէ՞, կաքավ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։
― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը
բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։
― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և
լավ պահպանեցեք մինչև մեր գալը։
Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը
կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք
արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ,
բարին այստեղ։

ուռկան-ձուկ որսելուցանց

խորշել-զզվել

բղուղ-կարաս

Գետեր, լճեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը՝ գոլորշիանում, իսկ  մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:   Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետերը, լճերը,  աղբյուրները համարվում են ցամաքային ջրեր:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:  Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝  Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Լճերը քաղցրահամ ջրի բնական ամբարներն են: Հայաստանի ամենամեծ լիճը Սևանն է: Այն աշխարհի ամենաքաղցրահամ և ամենաբարձրադիր լճերից է: Սևանա լճից սկիզբ են առնում Հրազդան գետը, իսկ նրա մեջ են թափվում 28 գետ ու գետակներ: Սևանը հռչակված է իր իշխան ձկով:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:

Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝  Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային  ջրերը, ստորերկրյա ջրերը:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև: